ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Կարո՞ղ ենք փոխել բժշկին
Ինչպես խոստացել էինք, ՀՀ առողջապահության նախարարության առաջնային բուժօգնության բաժնի պետ Ռուզաննա Յուզբաշյանը պարզաբանում է, թե բնակիչը որքա՞ն ժամանակ անց կարող է փոխել իր բժշկին եւ ինչպե՞ս։
«Մենք նախորդիվ արդեն նշել էինք, որ բնակիչն իրավունք ունի կամովին փոխելու իր կողմից ընտրած բժշկին։ Համաձայն ՀՀ կառավարության 2006թ. մարտի 30–ի թիվ 420—Ն որոշման, մինչեւ 2010թ. նման հնարավորություն տրվում էր տարեկան երկու անգամ։
Սկսած 2011 թվականից, բնակչին իրավունք է վերապահվում ընտրել մեկ այլ բժշկի տարեկան մեկ անգամ (ՀՀ կառավարության 09.12.2010թ. N1647—Ն որոշում)։
Մեկ այլ բժշկի ընտրելու եւ նրա մոտ գրանցվելու համար նախ անհրաժեշտ է դուրս գալ առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ գրանցումից, այնուհետեւ, ըստ սահմանված կարգի, վերագրանցվել այլ բժշկի մոտ։ Գործընթացն իրականացվում է հետեւյալ կերպ՝
1. նոր բժշկի մոտ գրանցվելու համար այն բուժհաստատությունում, որտեղ մինչ այդ գրանցված է եղել տվյալ անձը, լրացվում է տեղափոխման ձեւ.
2. նոր բժշկական հաստատություն է տեղափոխվում նաեւ նախկին բժշկական հաստատությունում առկա ամբուլատոր բժշկական քարտը.
3. նախկին բժշկական հաստատությունում լրացվում եւ պահվում է տեղափոխվող բնակչի ամբուլատոր բժշկական քարտի տվյալների քաղվածքը։
Տեղափոխման ձեւի լրացման կարգի խախտման հետեւանքով նույն բնակչի մեկից ավելի գրանցումներ հայտնաբերելիս բնակչի բոլոր գրանցումները համարվում են անվավեր, եւ տվյալները հանվում են գրանցման ավտոմատացված բազաներից։
Գրանցման գործընթացին մասնակցող բուժաշխատողներն ապահովում եւ պահպանում են գրանցվող բնակչի վերաբերյալ անհատական տվյալների եւ տեղեկատվության գաղտնիությունը։
Բժշկին ընտրելիս բնակիչը լիովին ազատ է եւ հենվում է տվյալ բժշկի նկատմամբ իր վստահության եւ նախկին համագործակցության փորձի վրա։ Իհարկե, նա իրավունք ունի հետաքրքրվելու, տեղեկատվություն ստանալու նախընտրած պոլիկլինիկայի բժիշկների կրթության, կամ մասնագիտական փորձառության մասին։
Պոլիկլինիկաներից շատերում նման տեղեկատվությունը բժիշկների լուսանկարներով փակցված է պոլիկլինիկայի՝ բնակչի համար տեսանելի եւ մատչելի տեղում, իսկ դրանց բացակայության դեպքում կարելի է դիմել անմիջապես նախընտրած բժշկին կամ բուժհաստատության ղեկավարությանը։
Հիշեք, որ ո՛չ պոլիկլինիկայի ղեկավարը, ո՛չ անձնակազմից որեւէ մեկն իրավունք չունի բնակչին պարտադրել՝ ընտրելու այս կամ այն բժշկին։
Գրանցումն իրականացնում է բնակչի ընտրած բժիշկը կամ նրա հետ աշխատող բուժքույրը։ Ի դեպ, գործընթացը կարելի է իրականացնել թե՛ առողջության առաջնային պահպանության բուժհաստատությունում, թե՛ բնակչի տանը՝ բժշկի տվյալ տեղամաս կատարած այցի ընթացքում, եթե բնակիչը իր ֆիզիկական վիճակի պատճառով հնարավորություն չունի գալ պոլիկլինիկա։
Գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր (16 տարեկան եւ բարձր տարիքի անձանց համար) կամ ծննդյան վկայական (մինչեւ 16 տարեկան երեխաների համար), ինչպես նաեւ սոցիալական կարգավիճակը հաստատող փաստաթուղթ, եթե բնակիչը պատկանում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով կամ առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց թվին։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող, սակայն գրանցում չունեցող անձը նույնպես օգտվում է վերոհիշյալ հնարավորությունից, բժշկական հաստատություն ներկայացնելով ժամանակավոր բնակության վերաբերյալ համապատասխան տեղեկանք։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձը (օտարերկրյա քաղաքացիները) առողջության առաջնային պահպանման բժշկի մոտ գրանցվել եւ ամբուլատոր—պոլիկլինիկական անվճար բուժօգնություն կարող են ստանալ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում կացության իրավունքի վկայական, որը տրվում է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության վիզաների եւ անձնագրային վարչության կողմից։
Կացության թույլտվություն չունեցող օտարերկրացիները նույնպես իրավունք ունեն սահմանված կարգով ընտրել առողջության առաջնային պահպանման բժիշկի, գրանցվել նրա մոտ եւ վճարովի հիմունքներով՝ ըստ բուժհաստատության կողմից սահմանված գնացուցակի, օգտվել նրա ծառայություններից։
Եթե գյուղական բնակավայրի բնակչությունը սպասարկվում է ամբուլատորիայի կամ առողջության կենտրոնի կողմից, ապա կարող են ընտրել այդ նույն բուժհասհատության բժշկին կամ բժիշկներից որեւէ մեկին, եթե մեկից ավելի բժիշկ է աշխատում»,–ասում է Ռուզաննա Յուզբաշյանը։
Ի պատասխան մեր այն հարցին, թե քաղաքացին ի՞նչ քայլերի կարող է դիմել, եթե իրեն սպասարկող առողջության առաջնային պահպանման բուժհաստատությունում խախտվում է անվճար բուժօգնություն ստանալու իր իրավունքը, տիկին Յուզբաշյանը հավելում է.
«Եթե որեւէ բուժհաստատությունում, այդ թվում՝ ամբուլատոր—պոլիկլինիկական, խախտվում է քաղաքացու անվճար բուժօգնություն ստանալու իրավունքը, ապա առաջին հերթին անհրաժեշտ է դիմել տվյալ բուժհաստատության ղեկավարին։ Բավարար արձագանք չստանալու դեպքում, եթե ՀՀ մարզային ենթակայության բուժհաստատությունում է սպասարկվում՝ տվյալ մարզի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչություն, իսկ եթե մայրաքաղաքի բուժհաստատություններից որեւէ մեկում՝ Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչություն։
Եթե բողոք-դիմումին այդ կազմակեպությունների արձագանքը քաղաքացուն կրկին չի բավարարի, ապա կարող է դիմել ՀՀ առողջապահության նախարարության «Թեժ գիծ» հեռախոսահամարով՝ 52—88—72։ Այս դեպքում անհրաժեշտ է հստակ ներկայացնել բողոքարկվող խնդիրը, գործի համառոտ հանգամանքները, ինչպես նաեւ տվյալներ՝ դիմողի անձի վերաբերյալ։
Դրանք գրանցվում եւ ներկայացվում են ՀՀ առողջապահության նախարարին։
Կարելի է ներկայացնել նաեւ գրավոր դիմում՝ նշելով անունը, ազգանունը, հասցեն, ներկայացվող պահանջը, իսկ եթե կան՝ նաեւ համապատասխան փաստաթղթեր։
Ցանկության դեպքում, ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական կենտրոնի աշխատակցի միջոցով կարելի է իմանալ, թե որ ստորաբաժանումն է զբաղվում այդ դիմումով եւ գործընթացն ինչ ընթացքում է։ Այդ նպատակով դիմումատուին տրվում է ծանուցագիր, որտեղ նշվում է տվյալ փաստաթղթի գաղտնանիշը, որով ինտերնետային կապի միջոցով հնարավոր է հետեւել գործընթացին»։
Կարդացեք նաև "Ինչպե՞ս ընտրել բժշկին"` "Հրատապ թեմա" խորագրում 17.01.2011թ.
|
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը երկրորդ տարին է, ինչ ավագ սերնդի համար կազմակերպում է ֆիզիկական ակտիվության խմբակներ...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Բուժաշխատակիցների հանդեպ բռնության դեպքերը ցավոք շարունակում են տարածված լինել, ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն